ՌԴ ԱԳՆ հայտարարել է, որ ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը պետք է կրճատի աշխատակազմը: Մոսկվան Վաշինգտոնից պահանջել է մինչև սեպտեմբերի 1-ը Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատան, Սանկտ Պետերբուրգի, Եկատերինբուրգի և Վլադիվոստոկի գլխավոր հյուպատոսությունների աշխատակիցների քանակը նվազեցնել, հասցնելով 455 մարդու, այնքան, որքան ՌԴ դիվանագետ կա ԱՄՆ-ում:
ՌԴ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ ԱՄՆ-ի դիվանագետներին օգոստոսի 1-ից արգելվում է օգտվել «Սերեբրյանի բոր» ամառանոցից և Մոսկայում գտնվող պահեստներից: Ռուսաստանը կարող է ընդլայնել պատժամիջոցները: