Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԱՄՆ-ի Սենատը մերժեց Օբամայի առողջապահական բարեփոխումները չեղարկելու Թրամփի նախաձեռնությունը

ԱՄՆ-ի Սենատը մերժեց Օբամայի առողջապահական բարեփոխումները չեղարկելու Թրամփի նախաձեռնությունը
28.07.2017 | 17:07

ԱՄՆ-ի Սենատը մերժեց առողջապահական համակարգում Բարաք Օբամայի բարեփոխումները փոխարինելու օրինագիծը՝ լուրջ տարաձայնություն առաջացնելով նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Դեմոկրատներից բացի, ներկայացված օրինագծին դեմ են քվեարկել Թրամփի կուսակից հանրապետական երեք սենատորներ, նրանց թվում՝ Ջոն ՄըքՔեյնը: Obamacare-ի փոփոխման օրինագծին կողմ է քվեարկել 49 սենատոր, դեմ՝ 51-ը: «Սա հիասթափություն էր, իրոք հիասթափություն»,- քվեարկությունից հետո ասել է Սենատի մեծամասնության ղեկավար Միթչ ՄըքՔոնելը: Նախընտրական շրջանում Դոնալդ Թրամփը խոստանում էր փոխել Բարաք Օբամայի 2010-ին սկսած առողջապահական բարեփոխումները, որոնք առողջապահական ծառայությունները ավելի մատչելի էին դարձրել ոչ ունևոր ամերիկացիների համար:


Կոնգրեսի բյուջետային գրասենյակի համաձայն՝ Օբամայի ներդրած համակարգի փոփոխության դեպքում 10 տարում 16 միլիոն ամերիկացիներ կկորցնեն առողջապահական ապահովագրությունը, իսկ վճարումները կավելանան 20 տոկոսով:

Դիտվել է՝ 5241

Մեկնաբանություններ