Օգոստոսը երկրորդ շոգ ամիսն է, սակայն մի շարք շրջաններում` Գեղարքունիքի հյուսիսային մասում, Արագածոտնի նախալեռներում, բարձր լեռնային շրջաններում, օգոստոսին ջերմաստիճանը փոքր-ինչ բարձր կլինի հուլիսյան ջերմաստիճանից:
Ամենաշոգ օգոստոս ամսիսները հանրապետությունում դիտվել են 1949, 1962, 1980, 1989, 2000, 2011, 2015 թթ., երբ օդի ամսական միջին ջերմաստիճանը բարձր է եղել նորմայից 2-3 աստիճանով:
Ամենահով օգոստոսներ դիտվել են 1946, 1967, 1969, 1995, 2009 թթ., երբ ամսական միջին ջերմաստիճանը ցածր է եղել նորմայից 2-3 աստիճանով:
Երևան
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 26-27 աստիճան, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև 39-40 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 13-15 աստիճան: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 8-10 մմ):
Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 26-27 աստիճան, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին ջերմաստիճանից: Առանձին օրերի հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև 39-40 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 15-17 աստիճան: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 8-11 մմ):
Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 16-18 աստիճան, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին ցուցանիշից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև 29-34 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 5-8 աստիճան: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 30-46 մմ):
Լոռու մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 16-19 աստիճան, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը` մինչև 30-34 աստիճան, ամսվա երկրորդ կեսին՝ օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 5-9 աստիճան: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 40-60 մմ):
Տավուշի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 19-22 աստիճան, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև 35-39 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 6-11 աստիճան: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 30-55 մմ):
Վայոց ձորի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում՝ 26-27 աստիճան, լեռնային շրջաններում` 18- 20 աստիճան, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև 38-39 աստիճան, լեռնային շրջաններում` 28-33 աստիճան, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև 12-15 աստիճան, լեռնային շրջաններում` 5-10 աստիճան: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` նախալեռնային շրջաններում՝ 9-20 մմ, լեռնային շրջաններում՝ 26-30 մմ):
Սյունիքի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը հովտային շրջաններում սպասվում է 25-26 աստիճան, նախալեռնային շրջաններում` 17-19 աստիճան, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում մինչև 39-40 աստիճան, նախալեռնային շրջաններում` 29-33 աստիճան, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև 13-15 աստիճան, նախալեռնային շրջաններում` 5-10 աստիճան Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում՝ 8-30 մմ, նախալեռնային շրջաններում՝ 15-40 մմ):