Ճապոնիայի պաշտպանության նախարար Թոմոմի Ինադան հրաժարական է տվել, հայտնում է Reuters-ը: Պատճառը փաստաթղթերը թաքցնելու շուրջ սկանդալն է՝ Հարավային Սուդանում ճապոնացի խաղաղապահների գործողության վերաբերյալ: Ճապոնիայի պաշտպանության նախարարությանը հարցում էր կատարվել տեղեկությունների բացահայտման մասին: Գերատեսչությունից նշել էին, որ փաստաթղթերը կորել են, սակայն հետագայում հայտնաբերվել էին:
Ճապոնիայի իշխող կուսակցությունը ստիպված էր դադարեցնել Հարավային Սուդանում խաղաղապահ առաքելությունը: Վարչապետ Սինձո Աբեն ընդունել է Ինադայի հրաժարականը: Նրա պարտականությունները համատեղությամբ ժամանակավոր կկատարի Ճապոնիայի ԱԳ նախարար Ֆումիո Կիսիդան: Պաշտպանության նոր նախարարը կնշանակվի օգոստոսի 3-ին, երբ կառավարությունում վերադասավորումներ կատարվեն: