Հնդկաստանում հեղեղումների պատճառով 2017-ին մահացել է մոտ 600 մարդ, հայտնել է Հնդկաստանի ներքին գործերի նախարար Կիրեն Ռիջիջուն: 226 հազար մարդ բնակվում է ճամբարներում, 63 հազարի տները քանդվել են, վնասվել են 280 հազար հեկտար ցանքատարածություններ: Հեղեղումները Հնդկաստանում ամենավտանգավոր տարերային աղետներից են: 2016-ին տարերային աղետների հետևանքով զոհվել էր 1600 մարդ՝ 700-ը սաստիկ շոգերի պատճառով:
Մահացության մակարդակով երկրորդ հորիզոնականում են հորդառատ անձրևները՝ 475 մարդ: Եվս 415-ը մահացել են կայծակի հարվածից: