Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պետդեպը փակում է ՌԴ հյուպատոսությունը Սան Ֆրանցիսկոյում

Պետդեպը փակում է ՌԴ հյուպատոսությունը Սան Ֆրանցիսկոյում
01.09.2017 | 11:19

ԱՄՆ-ը պահանջում է, որ Ռուսաստանը փակի հյուպատոսությունը Սան Ֆրանցիսկոյում, երկու կցակառույցները Վաշինգտոնում և Նյու Յորքում՝ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտը՝ ի պատասխան ՌԴ-ում ԱՄՆ դիվանագիտական առաքելության կազմը կրճատելու Կրեմլի որոշման:


Մոսկվան օգոստոսին պահանջեց Վաշինգտոնից ավելի քան կիսով կրճատել դիվանագիտական և տեխնիկական անձնակազմը Ռուսաստանում՝ դիվանագիտական առաքելության աշխատակիցների քանակը հասցնելով 455 մարդու: Կրեմլը նման որոշում կայացրեց ի պատասխան ԱՄՆ Կոնգրեսում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ընդունման:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ է ընդունել որոշումը՝ Սան Ֆրանցիսկոյում ռուսական գլխավոր հյուպատոսության փակման մասին՝ հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսը։ «Այո, այդ որոշումն ընդունել է Թրամփը»,- ասել է նա ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին։ ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովի խոսքով՝ Ռուսաստանը «պրոֆեսիոնալ և հանգիստ» կգործի՝ ի պատասխան ռուսական դիվանագիտական օբյեկտների փակման ԱՄՆ իշխանությունների որոշման։

Դիտվել է՝ 1708

Մեկնաբանություններ