Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին տեղեկություններ դեռևս չկան՝ օգոստոսի 31-ի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման վերաբերյալ նա նշել է. «Երկխոսություն է պահպանվում բոլոր կողմերի հետ և երբ նման հանդիպում կազմակերպելու անհրաժեշտություն լինի, դուք կտեղեկացվեք»:
Ի պատասխան հարցին՝ կարո՞ղ է Ռուսաստանը նախաձեռնել բանակցային սեղանի շուրջ Լեռնային Ղարաբաղին վերադարձնելը, Զախարովան պատասխանել է. «Այս հարցում մեր ավանդական դիրքորոշումը հայտնի է: Ես կարող եմ հասցեագրել ավելի վաղ մեկնաբանություններին»:
Ի պատասխան ադրբեջանական ԶՈՒ կողմից մոնիտորինգ անցկացնող ԵԱՀԿ խմբի գնդակոծման վերաբերյալ հարցին, Մարիա Զախարովան հիշեցրել է, որ Ռուսաստանն ավանդաբար հակամարտության սրման կամ լարման շրջաններում մշտապես կողմերին կոչ է արել հանդես բերել հավասարակշռված մոտեցում, որի նպատակը կլիներ ոչ թե իրավիճակի լարումը, այլ քաղաքական կարգավորման ուղղությամբ շարժվելը: «Ինչ վերաբերում է նշված դեպքին, փորձագետները պետք է իրենց խոսքն ասեն՝ իրավիճակը հետազոտելով տեղում»,- հավելել է Զախարովան: