Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Էրդողանը սկանդալ է որակել իր թիկնազորի անդամներին մեղադրանք առաջադրելու ԱՄՆ-ի որոշումը

Էրդողանը սկանդալ է որակել իր թիկնազորի անդամներին մեղադրանք առաջադրելու ԱՄՆ-ի որոշումը
01.09.2017 | 21:44

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն իսկական սկանդալ է որակել իր թիկնազորի անդամներին մեղադրանք առաջադրելու Վաշինգտոնի դատարանի որոշումը։ «Սա բացահայտ ցույց է տալիս, թե ինչպես է աշխատում արդարադատության համակարգն ԱՄՆ-ում»,- ըստ թուրքական լրատվամիջոցների, հայտարարել է Էրդողանը՝ ընդգծելով. «Եթե ԱՄՆ-ը չի կատարում ՄԱԿ-ի առջև ստանձնած պարտավորությունները՝ հյուրերին պաշտպանելու վերաբերյալ, չի նշանակում, որ իմ թիկնապահները ևս չպետք է կատարեն իրենց պարտականությունները»:

Մայիսին Ռեջեփ Էրդողանի՝ Վաշինգտոն այցի ժամանակ նրա համակիրները և թիկնազորի անդամները հարձակվել էին այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների՝ հայերի, քրդերի, հույների վրա, և դաժան ծեծել նրանց: Օրեր առաջ Վաշինգտոնի դատարանը մեղադրանք էր առաջադրել 19 անձի, այդ թվում՝ Էրդողանի 15 թիկնապահների: «Դժվար է հասկանալ՝ ինչ է ուզում Ամերիկան»,- ի պատասխան՝ հայտարարել էր Էրդողանը՝ պնդելով, թե իր այցի դեմ բողոքող ցուցարարները եղել են ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչներ:

Դիտվել է՝ 1829

Մեկնաբանություններ