ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ իր թեկնածությունը չի առաջադրի Ռուսաստանի նախագահի 2018-ի ընտրություններում: Ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում և պատասխանելով ուսանողուհու հարցին, թե իրեն չի դիտում որպես թեկնածու առաջիկա նախագահական ընտրություններում՝ նախարարը նշել է՝ ոչ, չեմ դիտում:
«Բացահայտ կասեմ, ոչ թե հաճկատարության, այլ անկեղծ հայտարարության կարգով, ինձ համար շատ հարմարավետ է նախագահ Պուտինի հետ աշխատելը, և ես տեսնում եմ, որ մենք տակավին ունենք մի ամբողջ շարք խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել արտաքին քաղաքական ճակատում: Եվ այն, որ մեր նախարարությունն ակտիվորեն զբաղվում է դրանով, ես համարում եմ ամենագլխավորն իմ կյանքում»,- հավելել է նա: