Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ֆրանսիայի ԱԳՆ-ն անհնար է համարում Ասադի հետ խաղաղության կառուցումը

Ֆրանսիայի ԱԳՆ-ն անհնար է համարում Ասադի հետ խաղաղության կառուցումը
01.09.2017 | 21:50

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Դրիանը հայտարարել է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո Սիրիայում խաղաղությունն անհնարին է նախագահ Բաշար Ասադի օրոք։ «Մենք չենք կարող խաղաղություն կառուցել Բաշար Ասադի հետ»,- հայտարարել է նա RTL ռադիոկայանի եթերում։ Նախարարը կարծում է, որ Սիրիայում և Իրաքում շուտով հնարավոր կլինի հաղթել ԻՊ-ին, սակայն հաղթանակի հստակ ամսաթվի մասին դեռևս վաղ է խոսել։ «Դա կարող է լինել տարեվերջին, մի քանի ամսից, գարնանը։ Սակայն ցանկացած դեպքում ԻՊ-ի դեմ հաղթանակ կտարվի»,- ասել է նա։

Դրիանը հավելել է, որ երկրում անցումային քաղաքական գործընթացը պետք է անցկացվի նոր սահմանադրության և համընդհանուր ընտրությունների օգնությամբ։ Նրա կարծիքով՝ Ասադին ստիպել հեռանալ կարող են ինչպես Ռուսաստանը, այնպես էլ համաշխարհային տերությունները։

Դիտվել է՝ 1804

Մեկնաբանություններ