Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Լավրով. Ռուսաստանը վեճեր չի փնտրում ԱՄՆ-ի հետ

Լավրով. Ռուսաստանը վեճեր չի փնտրում ԱՄՆ-ի հետ
01.09.2017 | 21:51

Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ վեճեր չի փնտրում, Մոսկվան այսօր էլ բաց է կառուցողական փոխգործակցության համար՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների և դասախոսների առջև:

«Ինչպես բազմիցս ասել է նախագահը, մենք վեճ չենք փնտրում այդ երկրի հետ: Մենք միշտ բարեկամաբար ենք տրամադրված եղել ամերիկացի ժողովրդի նկատմամբ, բաց ենք նաև այժմ կառուցողական փոխգործակցության համար այնտեղ, որտեղ դա համապատասխանում է Ռուսաստանի շահերին»,- ասել է նախարարը: «Անկեղծորեն ցանկանում ենք, որ երկկողմ քաղաքական մթնոլորտը նորմալանա: Բայց, ինչպես գիտեք, տանգոյի համար հարկավոր են երկուսը,- ընդգծել է Լավրովը:- Առայժմ, իմ կարծիքով, մեր ամերիկացի գործընկերներն անհատական բրեյք-դանս են կատարում»:

Դիտվել է՝ 1875

Մեկնաբանություններ