Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մոսկվան «կոշտ արձագանք է» պատրաստում Սան Ֆրանցիսկոյում ՌԴ հյուպատոսարանը փակելու որոշմանը

Մոսկվան «կոշտ արձագանք է» պատրաստում Սան Ֆրանցիսկոյում ՌԴ հյուպատոսարանը փակելու որոշմանը
02.09.2017 | 09:51

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան կոշտ արձագանք է նախապատրաստում Սան Ֆրանցիսկոյում Ռուսաստանի հյուպատոսարանը փակելու Վաշինգտոնի որոշմանը: «Մենք շատ խիստ կարձագանքենք այն քայլերին, որոնք առանց որևէ պատճառի վնասում են մեր շահերին և թելադրված են միայն ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները վնասելու ցանկությամբ»,- պնդել է Լավրովը՝ չմանրամասնելով, թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել Կրեմլն ի պատասխան:


«Մենք միայն երեկ ենք ստացել ամերիկյան նոտան, այժմ զբաղվում ենք այդ հարցով, և կարձագանքենք, երբ կավարտենք մեր ուսումնասիրությունները: Ընդամենը ուզում եմ նշել, որ այս փոխադարձ պատժամիջոցների պատմությունը ոչ թե մենք ենք հորինել, այլ Բարաք Օբամայի վարչակազմը, որպեսզի հարվածի տակ դնի ռուս-ամերիկյան հարաբերություններն ու թույլ չտա նախագահ Թրամփին իր պաշտոնավարումը սկսել կառուցողական առաջարկներով»:


Մոսկվայում պնդում են, որ չնայած նախագահ Թրամփի հավաստիացումներին՝ առայժմ Վաշինգտոնում հարաբերությունները բարելավելու ցանկություն չեն տեսնում: «Մենք միշտ բարեկամաբար ենք տրամադրված եղել ամերիկացի ժողովրդի հանդեպ: Հիմա էլ ենք բաց կառուցողական փոխգործակցության համար այն ոլորտներում, որոնք բխում են մեր շահերից: Անկեղծ ուզում ենք, որ երկկողմ քաղաքական մթնոլորտը նորմալանա: Սակայն տանգո միայնակ չեն պարում, առայժմ, իմ կարծիքով, մեր ամերիկացի գործընկերները մեկը-մյուսի հետևից և միայնակ բրեյք-դանս են պարում»,- ասել է Սերգեյ Լավրովը:

Դիտվել է՝ 1053

Մեկնաբանություններ