Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Նազարբաևի և Թրամփի հեռախոսազրույցը

Նազարբաևի և Թրամփի հեռախոսազրույցը
03.09.2017 | 11:01

Ղազախստանի և ԱՄՆ նախագահներ Նուրսուլթան Նազարբաևը և Դոնալդ Թրամփը հեռախոսով քննարկել են երկու երկրների հարաբերություններին և տարածաշրջանին առնչվող հարցեր: Սպիտակ տան փոխանցմամբ, Նազարբաևն իր աջակցությունն է հայտնել Հարավային Ասիայում Թրամփի նոր ռազմավարությանը, որը ենթադրում է Աֆղանստանում թալիբների դեմ պայքարի հզորացում և հակաաֆղանական ուժերին սատարելու համար Պակիստանի հանդեպ պատժամիջոցների սահմանում: Թրամփը գոհունակությամբ է խոսել տարածաշրջանային և համաշխարհային խնդիրներում Ղազախստանի ակտիվ դերակատարության մասին, շնորհավորել է Astana Expo 2017 միջազգային ցուցահանդեսը կազմակերպելու և 2018 -ից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ:


Ըստ Նազարբաևի գրասենյակի, Թրամփը Ղազախստանի ղեկավարին առաջարկել է պաշտոնական այց կատարել Վաշինգտոն: Նազարբաևը հեռախոսազրույցի ընթացքում հույս է հայտնել, որ «Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերությունները կբարելավվեն»: Ղազախստանը և Վաշինգտոնը պայմանավորվել են ընդարձակել առևտրական և տնտեսական կապերը:

Դիտվել է՝ 686

Մեկնաբանություններ