Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարի չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասաբլեայի նստաշրջանին: «Նախագահի օրակարգում նման ծրագիր չկա»,- ասել է Պեսկովը: ՄԱԿ-ում Ռուսաստանը կներկայացնի արտաքին գործոց նախարար Սերգեյ Լավրովը, որ ելույթ կունենա սեպտեմբերի 21-ին:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը բացվելու է Նյու Յորքում սեպտեմբերի 19-ին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ ուղերձով հանդես է գալու ՄԱԿ-ում: Թրամփը բացման նախօրեին մտադիր է Նյու Յորքում կազմակերպել միջազգային ոչ պաշտոնական հավաք և ներկայացնել ՄԱԿ-ի բարեփոխման իր հայեցակարգը: