ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովան ասել է, թե ԱՄՆ-ի իրավապահները ցանկանում են խուզարկություն անցկացնել Վաշինգտոնի պահանջով փակման ենթակա Սան Ֆրանցիսկոյում ՌԴ գլխավոր հյուպատոսարանի շենքում:
Զախարովայի փոխանցմամբ, ռուսական կողմն ամերիկացի իրավապահների այդ մտադրությունը դիտում է որպես «ուղղակի վտանգ իր քաղաքացիներին»:
Զախարովան չի նշել, թե կոնկրետ որ ամերիկյան իրավապահ ծառայությունն է ցանկանում խուզարկություն կատարել: Սան Ֆրանցիսկոյում Ռուսաստանի հյուպատոսարանը, Նյու Յորքում և Վաշինգտոնում ՌԴ-ին պատկանող ևս երկու գրասենյակներ փակվում են ԱՄՆ պետական դեպարտամենտի կարգադրությամբ:
Վաշինգտոնն այդպես է պատասխանել Ռուսաստանում ԱՄՆ դիվանագիտական կորպուսը շեշտակի կրճատելու Մոսկվայի պահանջին: