Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԱՄՆ-ում սեպտեմբերի 3-ը հեղեղումների զոհերի համար աղոթքի օր

ԱՄՆ-ում սեպտեմբերի 3-ը հեղեղումների զոհերի համար աղոթքի օր
04.09.2017 | 06:12

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 3-ը հայտարարել է Տեխասի և Լուիզիանայի նահանգներում աննախադեպ հեղեղումների հետևանքով զոհված մարդկանց համար համազգային աղոթքի օր: Առաջին տիկին Մելանիայի հետ այցելելով Տեխաս, նախագահը Հյուսթոնում հանդիպել է աղետը վերապրածներին և փրկարարներին: Հեղեղումներից կաթվածահար վիճակում հայտնված Հյուսթոնը ԱՄՆ-ի մեծությամբ չորրորդ քաղաքն է: Նախագահը գովեստով է խոսել Հարվի փոթորկին պատկան ծառայությունների արդյունավետ արձագանքի մասին և «ֆանտաստիկ» է որակել դաշնային և տեղական իշխանությունների համագործակցությունը: Տեխասից Թրամփը տիկնոջ հետ մեկնել է Լուիզիանա:


Հարվին ավերիչ հզորությամբ չորրորդ աստիճանի փոթորիկ էր: Houston Chronicle օրաթերթի փոխանցմամբ, փոթորկի հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ: Բնական աղետի հետևանքները վերացնելու համար Սպիտակ տունը Կոնգրեսին ներկայացրել է կառավարությանն առաջին փուլում 7 միլիարդ 850 միլիոն դոլար հատկացնելու առաջարկ:

Դիտվել է՝ 916

Մեկնաբանություններ