Բացի Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների խստացումից՝ ԱՄՆ-ը քննարկում է Հյուսիսային Կորեայի հետ համագործակցող յուրաքանչյուր երկրի հետ առևտրային հարաբերությունները դադարեցնելու հնարավորությունը՝ իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. «ԱՄՆ-ը դիտարկում է բացի այլ տարբերակներից՝ ամեն տեսակ առևտրի դադարեցումը ցանկացած երկրի հետ, որը բիզնես է վարում Հյուսիսային Կորեայի հետ»:
Նա հավելել է, որ մտադիր է ընդհանուր ժողով գումարել ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Ջոն Քելիի, գեներալների և այլ զինվորականների հետ Սպիտակ տանը՝ քննարկելու իրավիճակը Հյուսիսային Կորեայի շուրջ: