WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը ենթադրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենթ է սպառնում Չինաստանի հետ ԱՄՆ առևտրային հարաբերությունների խզման դեպքում։ Թվիթերի իր էջում նա գրել է. «Հյուսիսային Կորեայի առևտրի 90 տոկոսն իրականացվում է Չինաստանի հետ։ Եթե Թրամփն արգելափակի Չինաստանի հետ 650 մլրդ դոլարի առևտուրը, անհապաղ կտապալվի»,- կարծում է Ասանժը։
WikiLeaks-ի հիմնադիրն արձագանքել է Թրամփի հայտարարությանը, որ ԱՄՆ-ը կարող է լիովին դադարեցնել առևտուրը երկրների հետ, որոնք առևտրային հարաբերություններ ունեն Փխենյանի հետ։