Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Չինաստանը կոշտ նկատողություն է արել ԿԺԴՀ-ին՝ միջուկային փորձարկման հետ կապված

Չինաստանը կոշտ նկատողություն է արել ԿԺԴՀ-ին՝ միջուկային փորձարկման հետ կապված
05.09.2017 | 12:04

ԿԺԴՀ-ին՝ հերթական միջուկային փորձարկումից հետո Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանն ասել է. «Չինական կողմը ՉԺՀ-ում ԿԺԴՀ-ի դեսպանատանն արդեն կոշտ նկատողություն է արել՝ վեցերորդ միջուկային փորձարկման հետ կապված»։

Սեպտեմբերի 3-ին ԿԺԴՀ-ն հայտարարել է միջուկային լիցքի բարեհաջող փորձարկման մասին, որը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համար կարելի է որպես մարտագլխիկ օգտագործել։ Փորձարկումն իրականացնելու հրամանն անձամբ ստորագրել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը։ ԿԺԴՀ-ն պնդում է, որ միջուկային լիցքի փորձարկումը չի հանգեցրել ճառագայթման արտահոսքի և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն չի ունեցել։

Դիտվել է՝ 799

Մեկնաբանություններ