Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պեդրո Ագրամունտի հարցը կքննարկվի հոկտեմբերի 9-ին

Պեդրո Ագրամունտի հարցը կքննարկվի հոկտեմբերի 9-ին
05.09.2017 | 12:06

Ստրասբուրգում հոկտեմբերի 9-ին մեկնարկելիք ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում կվճռվի ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հետագա պաշտոնավարման հարցը: Փարիզում տեղի ունեցած Բյուրոյի նիստում ընդունվել է ԵԽԽՎ նիստի օրակարգը, որում ընդգրկված հարցերից մեկը Ագրամունտին անվստահութուն հայտնելու բանաձևի քվեարկությունն է: Քվեարկությունից առաջ տեղի կունենան դեբատներ, որի ժամանակ առաջինը իր տեսակետը կհայտնի Ագրամունտին անվստահության բանաձևի հեղինակ նորվեգացի պատվիրակը, դիրքորոշում կհայտնեն միայն քաղաքական խմբի ղեկավարները, այլ պատվիրակներ չեն կարող խոսել: Վերջում իր տեսակետը կհայտնի Պեդրո Ագրամունտը, որից հետո անմիջապես տեղի է ունենալու բաց քվեարկություն, քվեարկության համար պահանջվում է նվազագույնը 102 պատվիրակի մասնակցություն, որպեսզի որոշումն ընդունվի` պետք է նրանց 2/3-ը կողմ քվեարկի փաստաթղթին:


ԵԽԽՎ-ն հունիսի 27-ին ձայների մեծամասնությամբ ընդունել էր բանաձև, որը ենթադրում է կանոնակարգում փոփոխություններ, որոնք թույլ են տալիս սկսել ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի պաշտոնազրկման գործընթացը:

Դիտվել է՝ 766

Մեկնաբանություններ