ԵՄ արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, թե Թուրքիան մնում է թեկնածու երկիր` կառույցին անդամակցելու համար, և որ այս հարցով Անկարայի և Բրյուսելի բանակցությունները շարունակվելու են:
Հայտարարությունից մեկ օր առաջ ԵՄ առաջատար երկրի` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու խորհրդարանական ընտրություններում նրա հիմնական մրցակից, սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Մարտին Շուլցը նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարել էին, թե Թուրքիան տեղ չունի Եվրոպական ընտանիքում, ինչին հետևել էր Անկարայի կոշտ քննադատությունը:
«ԵՄ անդամակցությունը Թուրքիայի ռազմավարական նպատակներից մեկն է»,- հայտարարել է ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, հավելելով, որ Անկարան պատրաստ է բանակցությունների, սակայն գործընթացը դանդաղում է՝ քաղաքական խոչընդոտների պատճառով: