Ռուսաստանը չի կարող ազդել ՈՒկրաինա զենք մատակարարելու մասին ԱՄՆ որոշման վրա՝ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Դա երկրների ինքնիշխան որոշումն է: Սակայն կան միջազգային կանոններ և մոտեցումներ: Զենքի մատակարարումը հակամարտության գոտի չի խոսում հաշտեցման օգտին, այլ խորացնում է իրավիճակը»,- ասել է Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով, զենքի մատակարարումը չի կարող իրավիճակ փոխել ուկրաինական հարցում, սակայն «զոհերի թիվը, անկասկած, կարող է ավելանալ»: