Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին հայտարարել է, որ ինքը սկզբունքորեն համաձայն է Սեուլի կողմից միլիարդավոր դոլարների զենքի և ռազմական սարքավորանքի գնմանը, Կորեայի Հանրապետությունում տեղակայված մարտագլխիկների քաշի սահմանափակումների վերացմանը, ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության հայտարարության մեջ, որը տարածվել է երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի արդյունքների վերաբերյալ:
«Ղեկավարներն ընդգծել են այն լուրջ սպառնալիքը, որն ամբողջ աշխարհին ներկայացնում է ԿԺԴՀ-ն վերջին սադրանքներից հետո: Նրանք պայմանավորվել են առավելագույնի հասցնել Հյուսիսային Կորեայի վրա գործադրվող ճնշումը՝ օգտագործելով բոլոր միջոցները»,- նշված է հայտարարության մեջ: «Նախագահ Թրամփը նաև սկզբունքորեն հավանություն Է տվել Կորեայի Հանրապետության կողմից ԱՄՆ-ից միլիարդավոր դոլարների ռազմական սարքավորանքի և զենքի գնմանը»,- ասված է փաստաթղթում: