Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենը վարչապետի պաշտոնում է նշանակել Թայվանի քաղաքապետ ՈՒիլյամ Լային, հայտնում է Reuters-ը: Մեկ օր առաջ Ինվենը ընդունել էր վարչապետ Լին Ցյուանի հրաժարականը:
Չինաստանի կառավարության և կղզային նահանգի պաշտոնական հարաբերությունները խզվել էին 1949-ին, երբ Չինաստանի կոմունիստական կուսակցության դեմ քաղաքացիական պատերազմում պարտված Չան Կայշի գլխավորած Հոմինդանի ուժերը Թայվան էին տեղափոխվել:
Թայվանի և Չինաստանի միջև գործարար և ոչ պաշտոնական շփումները վերականգնվել են 1980-ականների վերջին: 1990-ականների սկզբից կողմերը սկսել են շփվել հասարակական կազմակերպությունների՝ Թայվանի նեղուցով Հարաբերությունների զարգացման պեկինյան ասոցիացիայի և Թայբեյի Փոխանակման հիմնադրամի միջոցով: