ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարզունակ է համարել հարցը՝ ինքը հիասթափվա՞ծ է իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփից՝ պարզաբանելով, որ նա հարսնացու չէ, որ նրանից հիասթափվի:
«Ինչ վերաբերում է հիասթափվելուն, հիասթափություն չէ… Ձեր հարցն անչափ պարզունակ է: Թրամփը իմ հարսնացուն չէ, և ես էլ նրա ոչ հարսնացուն եմ, ոչ փեսացուն: Մենք պետական գործունեությամբ ենք զբաղվում, յուրաքանչյուր երկիր իր շահերն ունի»,- մամուլի ասուլիսում լրագրողներին ասել է նա: «Իր գործունեության մեջ Թրամփն առաջնորդվում է իր երկրի ազգային շահերով, ես՝ իմ երկրի»,- հավելել է Պուտինը: