Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պուտին. Հյուսիսային Կորեան կնախընտրի խոտ ուտել, քան հրաժարվել միջուկային փորձարկումներից

Պուտին. Հյուսիսային Կորեան կնախընտրի խոտ ուտել, քան հրաժարվել միջուկային փորձարկումներից
05.09.2017 | 21:20

Հյուսիսային Կորեան չի հրաժարվի պատժամիջոցների ճնշման ներքո միջուկային զենքի մշակումից, քանի որ այդ ծրագիրը համարում է անվտանգության հարց՝ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա հիշեցրել է Իրաքի և Սադամ Հուսեյնի մահապատժի պատմությունը, որ հրաժարվել էր զանգվածային ոչնչացման զենքի արտադրությունից, սակայն զենքի որոնման պատրվակով ոչնչացվել անձամբ՝ ընտանիքի անդամների հետ։ «Ռուսաստանը դատապարտում է Հյուսիսային Կորեայի այդ «վարժությունները»։

Մենք կարծում ենք, որ դրանք կրում են սադրիչ բնույթ»,- ընդգծել է նա։ Պուտինը համարում է, որ «ցանկացած տեսակի պատժամիջոցների կիրառումը տվյալ դեպքում արդեն անօգուտ և անարդյունավետ է»։ «Նրանք ավելի շուտ խոտ կուտեն, քան կհրաժարվեն այդ ծրագրից, եթե իրենց անվտանգ չզգան»,- ասել է ՌԴ նախագահը։

Դիտվել է՝ 689

Մեկնաբանություններ