Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

«Աշխարհն առանց ցեղասպանության» կազմակերպությունը մրցանակ է շնորհել Թաներ Աքչամին

«Աշխարհն առանց ցեղասպանության» կազմակերպությունը մրցանակ է շնորհել Թաներ Աքչամին
06.09.2017 | 12:22

ԱՄՆ-ի Կլարկի համալսարանի պատմության պրոֆեսոր, վտարանդի թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամին «Աշխարհն առանց ցեղասպանության» կազմակերպությունը մրցանակ է շնորհել: Ստամբուլում հրատարակվող հայկական «Ակօս» թերթի համաձայն՝ կազմակերպության նպատակներից է «պաշտպանել անմեղ մարդկանց, կանխել այլատյացության և նախապաշարմունքի հիման վրա իրականացվող ցեղասպանությունը, աշխատանքներ տանել, որպեսզի հանցանք գործած մարդիկ պատասխանատվության ենթարկվեն դատական կարգով, ինչպես նաև հիշատակել նրանց, ում կյանքն ու մշակույթը ոչնչացվել է»:


Կազմակերպության ղեկավար Էլլեն Քենեդին Աքչամին շնորհված մրցանակի կապակցությամբ հղել է նամակ, որտեղ ասվում է. «Մենք երկար ժամանակ է, ինչ հիանում ենք Ձեր խիզախ աշխատանքով, որի նպատակն է փաստել Օսմանյան կասյրության կողմից հայ ժողովրդի դեմ գործված վայրագությունները: Չնայած թուրք ծայրահեղականների կողմից արված մահվան սպառնալիքներին՝ Դուք ցեղասպանության վերաբերյալ Ձեր խոսքում ցուցաբերել եք հետևողական համառություն»:

Դիտվել է՝ 781

Մեկնաբանություններ