Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ՄԱԿ-ի պատժամիջոցներ Մալիի դեմ

ՄԱԿ-ի պատժամիջոցներ Մալիի դեմ
06.09.2017 | 12:33

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատժամիջոցային ռեժիմ է հաստատել Մալիի դեմ: 2374 բանաձևը միաձայն ընդունվել է Անվտանգության խորհրդում: Բանաձևի համաձայն՝ ընտրվում է Մալիի հարցով անվտանգության խորհուրդ, որը լիազորված է առանձին անձանց կամ ընկերություններ ներառել ՄԱԿ-ի պատժամիջոցային ցուցակում: Ակտիվների սառեցումը և ուղևորությունների արգելքը կգործեն նրանց դեմ, ովքեր խոչընդոտում են 2015-ի խաղաղ համաձայնագրի իրականացմանը:


Բանաձևի նախագիծը նախապատրաստել է Ֆրանսիան՝ կապված խաղաղ համաձայնագրի մի շարք խախտումների հետ՝ Մալիի կառավարության պաշտոնական պահանջով: «Բանաձևի տեքստի վերաբերյալ բանակցությունների ընթացքում աշխատել ենք Մալիի հետ, նրանք ամբողջությամբ աջակցում են»,- ասել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ֆրանսուա Դելատրը:


Մալիում ճգնաժամը հետևանք է 2011-ին հարևան Լիբիայում Մուամար Քադաֆիի ռեժիմի տապալման, երբ Մալի են ներխուժել տուարեգ փախստականները: Զբաղեցնելով երկրի հյուսիսային մասը՝ նրանք «հռչակել են» Ազավադ անկախ հանրապետությունը: Ավելի ուշ ծայրահեղականները դուրս են քշել տուարեգներին վերահսկվող տարածքներից:

Դիտվել է՝ 1480

Մեկնաբանություններ