Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Փոլ Ռադու. Մեր զեկույցը հիմնված է ծանր աշխատանքի ու ծանրակշիռ փաստերի վրա

Փոլ Ռադու. Մեր զեկույցը հիմնված է ծանր աշխատանքի ու ծանրակշիռ փաստերի վրա
06.09.2017 | 12:34

Ադրբեջանի իշխանությունների մասնակցությամբ փողերի լվացման սխեմայի մասին Կոռուպցիայի ու կազմակերպված հանցավորության հետազոտության կենտրոնի վերջին հետազոտությունը ամուր փաստագրական բազա ունի՝ասել է OCCRP-ի գործադիր տնօրեն Փոլ Ռադուն։ «Մեր զեկույցը հիմնված է ծանր աշխատանքի ու ծանրակշիռ փաստերի վրա»,- հայտնել է Ռադուն, կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին «զբաղվել այն հարցերով, որոնք վերհանված են այդ հետազոտություններում»։ «Պետք է պատասխաններ տալ, թե ինչպես են նրանք ծախսել Ադրբեջանի ժողովրդի փողերը»,- հավելել է Ռադուն։


Guardian-ի տվյալներով, Ադրբեջանի իշխող վերնախավը 16 հազար վճարումներ է իրականացրել 2012-2014-ին ։ Այդ գումարների որոշ մասը վճարվել է քաղաքական գործիչների ու լրագրողների՝ Ադրբեջանի իշխանությունների հասցեին քննադատությունները նվազեցնելու ու երկրի դրական վարկանիշ ստեղծելու համար։ Ըստ պարբերականի՝ Ադրբեջանի իշխանությունները գաղտնի սխեմայի միջոցով 2,9 մլրդ դոլար են «լվացել» բրիտանական կեղծ ընկերությունների միջոցով։ Բանկային փաստաթղթերը փոխանցվել են դանիական Berlingske թերթին, OCCRP կազմակերպությանը, Guardian -ին։

Դիտվել է՝ 1250

Մեկնաբանություններ