Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարներ Էմլար Մամեդյարովի, Մևլութ Չավուշօղլուի և Միխեիլ Ջանելիձեի եռակողմ հանդիպումը: Այս ձևաչափով սա երեք նախարարների 6-րդ հանդիպումն է:
Բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում Էլմար Մամեդյարովն ասել է, որ հաջորդ տարի հնարավոր է՝ կայանա երեք երկրների ղեկավարների գագաթնաժողովը: