Արդարադատության եվրոպական դատարանը «ամբողջովին» մերժել է միգրանտներին եվրոպական երկրներում տեղաբաշխելու քվոտաների հետ կապված՝ ԵՄ-ի դեմ Սլովակիայի և Հունգարիայի հայցը: Դատարանը եզրակացրել է, որ փախստականներին տեղաբաշխելու մեխանիզմը նպաստում է, որ Հունաստանը և Իտալիան կարողանան հաղթահարել 2015-ի միգրացիոն ճգնաժամի հետևանքները, և նրանց տեղաբաշխման քվոտաները համաչափ են:
Դատարանի որոշումը կարող է հանգեցնել լրացուցիչ իրավական գործընթացների ու տուգանքների: Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն դատարանի որոշումն «ամբողջապես անընդունելի» է համարել: Հունգարիան և Սլովակիան պահանջում են չեղյալ հայտարարել փախստականներին տեղաբաշխելու ԵՄ սահմանած քվոտաները: