Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Էլմար Մամեդյարով. Նալբանդյանի հետ հանդիպումը համաձայնեցված է

Էլմար Մամեդյարով. Նալբանդյանի հետ հանդիպումը համաձայնեցված է
06.09.2017 | 21:56

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ասել է, որ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումը համաձայնեցված է, սակայն օրը դեռ որոշված չէ: Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպելու են սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում:

Մամեդյարովի խոսքով՝ բոլորին հայտնի է, թե ինչ հարցեր են քննարկվելու Նալբանդյանի հետ: «Կարևորը քաղաքական որոշում ընդունելն է, որի հիման վրա Հայաստանի զորքերը դուրս կբերվեն օկուպացված տարածքներից»,- ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ ասել է Մամեդյարովը:

Դիտվել է՝ 1445

Մեկնաբանություններ