Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մոլդովան չի մասնակցի ՆԱՏՕ-ի զորավարժությանը

Մոլդովան չի մասնակցի ՆԱՏՕ-ի զորավարժությանը
06.09.2017 | 21:57

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը արգելափակել է մոլդովացի զինվորների մասնակցությունը ՆԱՏՕ-ի առաջիկա զորավարժությանը: Ռուսամետ Դոդոնն իր որոշման մասին սեպտեմբերի 5-ին գրել է իր ֆեյսբուքյան էջում:

ՊՆ-ն նախագահին էր դիմել ՈՒկրաինայի արևմուտքում սեպտեմբերի 7-23-ին կայանալիք ՆԱՏՕ-ի Rapid Trident զորավարժությանը մասնակցելու համար 57 զինծառայող ուղարկելու հարցով, Դոդոնը մերժել է այդ դիմումը: «Մոլդովացի զինծառայողները երկրի սահմաններից դուրս զորավարժությունների չեն մասնակցի»,- գրել է նա: Rapid Trident զորավարժությունները անցկացվելու են Լվովի մոտ, մասնակցելու են 14 երկրի, հիմնականում ՆԱՏՕ-ի անդամ, 1800 զինծառայողներ: 1996-ից Մոլդովան ևս մասնակցում էր այդ զորավարժություններին:

Դիտվել է՝ 934

Մեկնաբանություններ