Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ Ջուբեյրը հերքել է Թեհրանի պնդումները՝ երկկողմ հարաբերությունների բարելավման վերաբերյալ: «Եթե Իրանը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Սաուդյան Արաբիայի հետ, պետք է փոխի իր քաղաքականությունը, պետք է հարգի միջազգային իրավունքը»,- ասել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը Լոնդոնում մամուլի ասուլիսում: Երկու երկրների հարաբերությունները խզվել են երկու անգամ՝ 1988-ին և 2016-ին՝ Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ:
Էր Ռիադը Թեհրանին մեղադրում է Սաուդյան Արաբիայում շիա ընդդիմությանը պաշտպանելու մեջ: Ի պատասխան՝ Իրանը Էր Ռիադին մեղադրում է շիաների իրավունքները խախտելու մեջ: Երկու երկրների վեճի պատճառներից է նաև Մեքքա և Մեդինա իրանցի ուխտավորների այցելությունների սահմանափակումը: