Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Շավարշ Քոչարյան. Ադրբեջանը մեկուսանում է միջազգային խաղի կանոններից

Շավարշ Քոչարյան. Ադրբեջանը մեկուսանում է միջազգային խաղի կանոններից
06.09.2017 | 21:58

Ադրբեջանը չարաշահում է միջնորդների հավասարակշիռ մոտեցումը՝ լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։ Դիտարկմանը, թե մտահոգիչ չէ՞ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հայտարարությունը, թե իրենք անզոր էին հասկանալ՝ որտեղից էին կրակում վերջին դիտարկման ժամանակ, երբ ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անցկացված ԵԱՀԿ առաքելության դիտարկման ժամանակ ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի ռեժիմը, փոխնախարարն ասաց, որ բնական է, եթե հայտարարությունն անհասցե է, խրախուսում է Ադրբեջանին դիմել այդ քայլերին։ «Ադրբեջանը դա էլ անում է, բայց, ընդհանուր առմամբ, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը կտրվում է միջազգային խաղի բոլոր կանոններից»,- ասաց ԱԳ փոխնախարարը:


Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ թեև Ադրբեջանն իր այդ պահվածքով մեկուսանում է միջազգային խաղից, դա չի նշանակում, որ հայկական կողմն իրեն պետք է ապահով զգա. «Մենք առաջին հերթին պետք է ապավինենք մեր ուժերին»:
Անդրադառնալով ՀՅԴ առաջարկին, որ Հայաստանը պետք է միակողմանի իրականացնի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները և իր կողմում տեսադիտարկվող սարքեր տեղադրի, որ այլևս չլինեն պնդումներ, թե պարզ չէ՝ որ կողմն է կրակել, Շավարշ Քոչարյանն ընդգծեց. «Այսօր էլ ամբողջ շփման գծում կան սարքեր, որոնք նկարահանում են։ Խնդիրը նկարահանման մեջ չէ։ Ասեմ ավելին, նույն միջնորդ պետությունները այն պետություններն են, որ հնարավորություն ունեն այդ ամենը տիեզերքից դիտարկելու: Խնդիրը ոչ թե արձանագրելուն է վերաբերում, այլ այն լիազորված խմբին, որը դրա հիման վրա եզրակացություններ պիտի անի։ Ադրբեջանը համաձայնվել է, որ նմանատիպ մեխանիզմ լինի, բայց առայսօր խոչընդոտում է դրանց կյանքի կոչմանը»։

Դիտվել է՝ 1062

Մեկնաբանություններ