ԵՄ դեսպանները հավանություն են տվել Ղրիմի բռնակցման համար Ռուսաստանի դեմ ևս կես տարով պատժամիջոցների երկարացման մասին որոշմանը՝ Twitter-ում հայտնել է Բրյուսելում «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվյակը։
«Այսօր ԵՄ դեսպանները որոշել են երկարացնել ակտիվների սառեցումն ու մուտքի արգելքը 149 ռուս պաշտոնյաների ու անջատողականների նկատմամբ։ Պատժամիջոցները կտարածվեն նաև 38 ընկերությունների վրա»,- նշել է նա: