Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին գրանցված 1852 ընտրողից մասնակցել է 812-ը: Ընտրությունները կայացած համարելու համար անհրաժեշտ է, որ դրանց մասնակցի ընտրողների 1/3-ը: ՓՊ նախագահի ընտրությունները մեկնարկել են այսօր՝ ժամը 09:00-ին և կտևեն մինչև ժամը 18:00-ն: Նախագահի միակ թեկնածուն ՓՊ գործող նախագահ Արա Զոհրաբյանն է: