Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԱՄՆ նախագահը արաբական երկրներին հորդորում է հաշտվել Կատարի հետ

ԱՄՆ նախագահը արաբական երկրներին հորդորում է հաշտվել Կատարի հետ
10.09.2017 | 02:52

ԱՄՆ նախագահը Սաուդյան Արաբիային և արաբական մյուս երկրներին հորդորել է հարթել տարաձայնությունները Կատարի հետ և միասնական ճակատ կազմել Իրանի դեմ: Սպիտակ տան հաղորդմամբ` Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդի, գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Զայիդ ալ Նահայանի և Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ։

Թրամփը շեշտել է՝ Վաշինգտոնի արաբ գործընկերների շրջանում միասնությունը կենսական նշանակություն ունի՝ տարածաշրջանում կայունություն հաստատելու և Իրանի սպառնալիքներին դիմակայելու առումով:

Դիտվել է՝ 1112

Մեկնաբանություններ