ԵՄ-Հայաստան համաձայնագիրը նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում` Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնությանը նվիրված ասուլիսի շրջանակում պատասխանելով լրագրողների հարցերին հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Մենք պատրաստվում ենք համաձայնագրի ստորագրմանը, շարունակում ենք ներքին նախապատրաստական աշխատանքները, և ես հայկական կողմից դեռ որևէ նշան չեմ տեսել, որը կհակասեր մեր համատեղ միտվածությանը և ծրագրերին: Հստակ գնում ենք դեպի ընդհանուր նպատակի իրականացում: Հուսամ՝ այս համաձայնագրի շրջանակում կաջակցենք միմյանց՝ համագործակցությունը տանելու դեպի նոր մակարդակներ նաև հենց գյուղատնտեսության ոլորտում: Ես մեծապես հավատացած եմ, որ հայկական օրգանական գյուղատնտեսական ոլորտը կտարածվի դեպի Եվրոպա: Մենք հետագայում էլ ավելի խորացված աջակցություն կցուցաբերենք գյուղատնտեսության ոլորտին»,-ասաց նա:
ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրումը նախատեսվում է նոյեմբերին՝ Արևելյան գործընկերության՝ Բրյուսելի գագաթնաժողովում: