Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Գյումրու ռուսական ռազմաբազայի հրամանատարները ծեծում են իրար

Գյումրու ռուսական ռազմաբազայի հրամանատարները ծեծում են իրար
11.09.2017 | 21:10

Շիրակի մարզում, սեպտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։30-ի սահմաններում Գյումրիու Հալաբյան փողոցի թիվ 3 շենքի բակում մի խումբ քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որոնցից մեկը ստացել է մարմնական վնասվածքներ: Ոստիկանության Մուշի բաժնի պարեկապահակային ծառայության դասակի ծառայողները նկատել են ծեծկռտուքը և մոտենալով դեպքի վայրին՝ այնտեղ, գետնի վրա ընկած հայտնաբերել են մի քաղաքացու, իսկ 3-ը դիմել են փախուստի։ Ոստիկանները վիրավոր քաղաքացուն, որ ազգությամբ ռուս, 26-ամյա Յուրի Նիկոլաևն է, մարմնական վնասվածքներով տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն:

Պարզվել է, որ նա ստացել է «գանգուղեղային վնասվածք՝ հարցականով, աջ ակնակապճային սալջարդ, ծնկան հոդերի քերծվածքներ»։ Ոստիկանները պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել ՌԴ քաղաքացիներ 23-ամյա Վլադիսլավ Կրասովսկու, 22-ամյա Վիկտոր Յուդինի, 26-ամյա Նուրսուլթան Գիզատուլաևի և 26-ամյա Յուրի Նիկոլաևի միջև։ Գիզատուլաևը արդեն ոստիկանությունում հայտնել է, որ ինքն է ծեծել Նիկոլաևին։ Նրանք բոլորն էլ ծառայում են Գյումրիում տեղակայված ՌԴ թիվ 102 ռազմաբազայում՝ որպես ջոկի հրամանատարներ։

Դիտվել է՝ 597

Մեկնաբանություններ