Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պուտին. ՄԱԿ-ի խաղաղապահները կարող են տեղակայվել ոչ միայն Դոնբասի շփման գծում

Պուտին. ՄԱԿ-ի խաղաղապահները կարող են տեղակայվել ոչ միայն Դոնբասի շփման գծում
11.09.2017 | 21:54

«Ռուսաստանը պատրաստ է փոփոխությունների ենթարկել Դոնբասում խաղաղապահներ տեղակայելու մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծը»` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրա խոսքով, խաղաղապահ ուժերը կարող են տեղակայվել ոչ միայն ուկրաինական բանակի և Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուժերի շփման գծում:

«Այդ ուժերը կարող են տեղակայվել նաև այն շրջաններում, որտեղ, Մինսկի համաձայնագրի դրույթներին համապատասխան, գործում են ԵԱՀԿ դիտորդական խմբերը», - նշված է Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 834

Մեկնաբանություններ