Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարարին ԱՄՆ-ում 95 տարվա ազատազրկում է սպառնում

Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարարին ԱՄՆ-ում 95 տարվա ազատազրկում է սպառնում
11.09.2017 | 21:55

Ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու նպատակով Իրանին գաղտնի օգնություն ցուցաբերելու գործով ԱՄՆ-ի իրավապահների կողմից մեղադրվող՝ Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Մեհմեդ Ջաֆեր Չաղլայանին մինչև 95 տարվա ազատազրկում է սպառնում։ «Ջումհուրիեթ»-ի հաղորդմամբ, Չաղլայանի պատժաչափը կարող է ավելանալ՝ գերազանցելով 100 տարին։ ԱՄՆ Մանհեթենի շրջանային դատարանի մեղադրական եզրակացության համաձայն, թուրք նախարարը միլիոնավոր դոլարների կաշառքի և ոսկերչական իրերի դիմաց աջակցել է, որ Իրանը կարողանա դրամական փոխանցումներ կատարել ԱՄՆ ֆինանսական համակարգի միջոցով՝ շրջանցելով Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:


Նույն գործով մեղադրվում է իրանական ծագմամբ թուրք գործարար Ռեզա Զարաբը, որ ձերբակալվել էր անցած տարի և Նյու Յորքի դատարանի առաջ էր կանգնել Իրանին աջակցելու, նաև իրանական մի շարք կառույցների արժույթ և ոսկի վաճառելու համար։ Զարաբին մինչև 75 տարվա ազատազրկում է սպառնում։
Զաֆեր Չաղլայանից և Ռեզա Զարաբից բացի, ամերիկյան դատարանի մեղադրական եզրակացության մեջ հիշատակվում է ևս 9 հոգի, այդ թվում` թուրքական պետական «Հալք» բանկի կառավարիչ Սուլեյման Ասլանը, նրա տեղակալներ Լևենթ Բալկանն ու Մեհմեդ Հաքան Աթիլան։

Դիտվել է՝ 651

Մեկնաբանություններ