Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Աշոտյան. ԵԱՏՄ-ից դուրս գալը երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ

Աշոտյան. ԵԱՏՄ-ից դուրս գալը երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ
11.09.2017 | 22:00

Հայաստանի ելքը ԵԱՏՄ-ից երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ` սեպտեմբերի 11-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ասել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։

Անդրադառնալով ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ «Ելք» դաշինքի նախագծին՝ Աշոտյանը նշել է. «Ես կարծում եմ, որ այս հարցի քննարկումը կտրվի մեր հանձնաժողովին։ Մենք դեռ չենք ստացել նախագծի տեքստը։ Իմ կարծիքով` ավելի ճիշտ կլինի աշխատել փաստաթղթերը ստանալուց հետո։ Ընդհանուր առմամբ, այդ նախաձեռնությունը չի համապատասխանում երկրի արտաքին քաղաքական և տնտեսական շահերին»։

Դիտվել է՝ 820

Մեկնաբանություններ