Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Կարեն Կարապետյան. ԵԱՏՄ անդամ լինելով՝ Հայաստանը որևիցե այլ շուկաների նկատմամբ թերուշադրություն չի ցուցաբերել

Կարեն Կարապետյան. ԵԱՏՄ անդամ լինելով՝ Հայաստանը որևիցե այլ շուկաների նկատմամբ թերուշադրություն չի ցուցաբերել
13.09.2017 | 22:32

Եթե Հայաստանի կառավարության անդամները չեն այցելում արևմտյան երկրներ, դեռ չի նշանակում, որ Հայաստանը արևմտյան երկրների կամ արևմտյան երկրների ներդրողների հետ օրակարգ չունի` ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ «Մոտակա ժամանակներս նախատեսվում են այցեր ու այցը կլինի այն ժամանակ, երբ մենք ունենանք օրակարգ և առարկայական խոսելու թեմա»,- նշեց վարչապետը։

Նա ընդգծեց՝ ԵԱՏՄ անդամ լինելով՝ Հայաստանը որևիցե այլ շուկաների նկատմամբ թերուշադրություն չի ցուցաբերել։ «Մենք տարին ամփոփելուց պատրաստում ենք շատ լայնամասշտաբ պատասխան, ինչպես 100 օրվա մեջ ենք պատասխանել, որտեղ մանրամասն կգրենք մեր հետազոտություններն ու թվերը շուկաների վերաբերյալ»,- ասաց նա։ «Լինելով ԵԱՏՄ ակումբի անդամ՝ մենք սպեցիֆիկ շուկաների նկատմամբ, ինչպիսին են Թուրքմենստանը, ՈՒզբեկստանը, Իրանը, իրենց հետ չե՞նք առնչվում, իհարկե առնչվում ենք»,- ասաց ՀՀ վարչապետը։

Դիտվել է՝ 783

Մեկնաբանություններ