Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստին մասնակցելու նպատակով սեպտեմբերի 12-15-ին աշխատանքային այցով Ստրասբուրգում է վեհաժողովում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը: Նիստի օրակարգում ներառված են այս տարի Կիևում կայանալիք Եվրանեսթ ԽՎ լիագումար նիստի ծրագրի և օրակարգի քննարկումները, Եվրանեսթ ԽՎ աշխատանքների արդյունավետության բարձրացմանն առնչվող առաջարկություններ:
Նախատեսված է նաև հանդիպում Արևելյան գործընկերության ազգային պատվիրակությունների միջև: Այցի շրջանակում նախատեսվում է Արմեն Աշոտյանի մասնակցությունը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին, որի ընթացքում կքննարկվի Եվրոպական խորհրդարանի զեկույցը՝ Արևելյան գործընկերության 2017 -ի նոյեմբերի գագաթնաժողովից առաջ: