Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Անտոնիո Գուտերեշը պատրաստ է միջնորդ լինելու

Անտոնիո Գուտերեշը պատրաստ է միջնորդ լինելու
14.09.2017 | 14:00

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը պատրաստ է Հյուսիսային Կորեայի շուրջ ծավալված իրադրության կարգավորման հարցում միջնորդ դառնալ, եթե շահագրգռված կողմերը և ՄԱԿ Անվտանգության խորհուրդը համաձայնեն:

«Գլխավոր քարտուղարը կարող է միայն առաջարկել իր բարի ծառայությունները։ Անվտանգության խորհուրդն է որոշում, թե ինչպիսի քաղաքական նախաձեռնություններ կարող է նախաձեռնել ՄԱԿ-ը։ Այնպես որ, ես ԱԽ տրամադրության տակ եմ։ Գլխավոր քարտուղարի նախաձեռնությունը պետք է հիմնվի Անվտանգության խորհրդի որոշումների վրա»,- ասել է նա։ «Կողմերի միջև միջնորդ կարելի է լինել, եթե միայն կողմերն այդ մասին պայմանավորվեն։ Ես նախապես ասել եմ, որ պատրաստ եմ անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է քաղաքական լուծման համար»,- ընդգծել է Գուտերեշը։

Դիտվել է՝ 565

Մեկնաբանություններ