ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել միջազգային հանրությանը չնվազեցնել ուշադրությունը Սիրիայի նկատմամբ, նրա կարծիքով, չի բացառվում այդ մերձավորարևելյան երկրի անկումը։
«Սիրիան դեռևս շատ ուշադրություն է պահանջում միջազգային հանրության կողմից, և ես հույս ունեմ, որ և Աստանայում, և Ժնևում մոտ ժամանակներս կհաջողվի առաջընթացի հասնել, որը ճանապարհ կբացի դեպի քաղաքական կարգավորում, որպեսզի, վերջապես, պայմաններ ստեղծվի երկրի կայունացման համար»,- ասել է Գուտերեշը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ Սիրիայում կան դեէսկալացիոն գոտիներ, նրանցից մի քանիսում բախումները դեռևս շարունակվում են, նաև ընթանում է պայքար ահաբեկչության դեմ, սակայն տարբեր ճակատներով, տարբեր մեթոդներով։