ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման համաշխարհային գագաթնաժողով է գումարում, որի մասին հայտարարել է տեսաուղերձով։ Հանդիպումը հաջորդ ամիս կմիավորի քաղաքացիական առաջնորդների ողջ աշխարհից։
Գագաթնաժողովը թույլ կտա երիտասարդ առաջնորդներին գաղափարներ փոխանակել և սովորել միմյանցից։ «Մենք ցանկանում ենք ոգեշնչել մարդկանց՝ փոխելու աշխարհը։ Հուսով ենք՝ դու դրա մաս կլինես»,- ասել է Օբաման տեսանյութի ավարտին։ Գագաթնաժողովը կանցկացվի Չիկագոյում, որտեղ կբացվի Օբամայի նախագահական գրադարանը։