Արքայազն Հարին ծանոթացրել է իր ընկերուհուն՝ դերասանուհի Մեգան Մարքլին իր տատի՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հետ` հայտնում է US Magazine-ը։
Դքսուհի Քեթրինից 5 տարի է պահանջվել թագուհու հետ հանդիպելու համար։ Հանդիպումը եղել է սեպտեմբերի 3-ին՝ Շոտլանդիայում հանգստյան օրերին: Հարին արդեն ծանոթացրել էր Մարքլին եղբոր՝ արքայազն ՈՒիլյամի, նրա տիկնոջ՝ Քեյթի, հոր՝ արքայազն Չառլզի և խորթ մոր՝ Կամիլլայի հետ։