Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Կարեն Կարապետյանը հեռախոսազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ

Կարեն Կարապետյանը հեռախոսազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ
15.09.2017 | 15:56

Վարչապետ Կարեն Կարապետյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Հայաստանի վարչապետը շնորհավորել է գործընկերոջը ծննդյան օրվա առթիվ, նաև բարձր է գնահատել Մեդվեդևի «անձնական ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում»:

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Մեդվեդևի՝ Հայաստան կատարելիք այցի և Եվրասիական տնտեսական միության միջկառավարական նիստի անցկացման հետ կապված հարցերին:

Դիտվել է՝ 501

Մեկնաբանություններ